"Ամերիա" ընկերությունների խումբ
Skip Navigation Links
Arm
Rus
Eng
HERE AND BEYOND
Skip Navigation Links
գլխավոր էջ
քարտեզ
ընդգրկի՛ր սիրված կայքերի ցանկում
Կորպորատիվ
հաճախորդներին
Ֆիզիկական անձ
հաճախորդներին
Ներդրումային
բանկ
switcher

Ներդրումային բանկ

Ձեռքբերումներ և միաձուլումներ

Մեր ծառայությունները կօգնեն իրագործել Ձեր նպատակները միաձուլումների և ձեռքբերումների ցանկացած գործարքում` ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան, ինչպես փակ (մասնավոր), այնպես էլ բաց (ցուցակված) ընկերությունների մասնակցությամբ: Ծառայությունները ներառում են գործարքի օբյեկտի ընտրությունից, վերլուծություններից սկսած մինչև գործարքի կառավարման ծառայություններ և նպատակ ունեն նախանշված գործարքից Ձեզ համար ապահովել առավելագույն օգուտ:

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հիմնականում միաձուլման և ձեռքբերման գործարքները հետապնդում են հետևյալ նպատակները`

 

  •  եզակի ակտիվներին և տեխնոլոգիաներին արագ հասանելիության ապահովում,
  •  արագ մուտք նոր շուկաներ, նոր հաճախորդների ներգրավում և ծառայությունների շրջանակի ընդլայնում,
  •  մատակարարների կամ գնորդների նկատմամբ վերահսկողության ձեռքբերում,
  •  շուկայի մասնաբաժնի և ընկերության կապիտալիզացիայի մեծացում,
  •  գործունեության արդյունավետության բարելավում` եկամտի և ծախսերի մասով` սիներգետիկ էֆֆեկտի հաշվին,
  •  բիզնեսի օպտիմիզացիա ոչ եկամտաբեր ակտիվների և գործառնությունների օտարման հաշվին,
  •  ռազմավարական մարտահրավերների հաղթահարում (վերակազմակերպում, սնանկություն, կլանում և այլն):


Եթե ցանկանում եք ձեռք բերել բիզնես Հայաստանում կամ արդեն կատարել եք ներդրումներ Հայաստանում գործող ընկերությունում և արդեն պատրաստ եք վաճառել Ձեր ընկերությունը կամ դիտարկում եք մեկ այլ ընկերության հետ միաձուլվելու հնարավորությունները, մենք կարող ենք օգնել Ձեզ արդյունավետ կառավարել ձեռքբերման, վաճառքի կամ միաձուլման գործընթացները, բացահայտել և Ձեզ համար ապահովել այս գործարքներից բխող առավելագույն օգուտները:

Տեղական շուկայի վերաբերյալ մեր համապատասխան գիտելիքների, Հայաստանի և Սփյուռքի գործարար համայնքների հետ մեր սերտ կապերի և արտասահմանում վերապատրաստված մեր փորձառու մասնագետների շնորհիվ, մենք լավագույնս դիրքավորված ենք Հայաստանում գործող բիզնեսի գնման, վաճառքի, բաժանման կամ միաձուլման հետ կապված գործարքներում Ձեզ աջակցելու համար:

Իր գործունեության ընթացքում «Ամերիա» ընկերությունների խումբը, որպես միաձուլումների և ձեռքբերումների գծով խորհրդատու, մասնակցել է միաձուլումների և ձեռքբերումների տասնյակ գործարքների` ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Մասնավորապես, մենք կազմակերպել ենք բանկերի ձեռքբերման երկու գործարք «Ամերիա» ընկերությունների խմբի համար` Հայ¬ներարտբանկի ձեռքբերումը 2008թ.-ին և Կասկադ Բանկի ձեռքբերումը 2010թ.-ին:

Ներկայումս մենք կարող ենք Ձեզ ներկայացնել հանքային արդյունաբերության, առևտրային անշարժ գույքի, առևտրի, հյուրանոցային բիզնեսի, լրատվության, տրանսպորտի, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բան-կային գործունեության, ապահովագրության և այլ ոլորտներում գործող ընկերությունների գնման կամ վաճառքի հնարավորությունները:

Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ բիզնեսի ձեռքբերման, վաճառքի, միաձուլման կամ բաժանման գործընթացների ողջ ընթացքում: Մենք կարող ենք տրամադրել Ձեզ ծառայութ¬յունների համալիր փաթեթ, որոշակի ծառայությունների խումբ կամ առանձին ծառայություններ, ըստ Ձեր ցանկության և անհրաժեշտության:


ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մենք տրամադրում ենք հետևյալ ծառայությունները`

  • պոտենցիալ ներդրողի կամ թիրախային ընկերության որոնում, փաստա-թղթերի պատրաստում (տեղեկատվական նախնական հուշագիր, տեղեկատվական հուշագիր),
  • գործարքի ռազմավարության մշակում, բանակցությունների և գործընթացի կա-ռա¬վարում,
  • աջակցություն ֆինանսական և իրավաբանական ստուգումների կազմակերպման, հաշվետվութ¬յունների կազմման և ներկայացման գործընթացներում,
  • գործարար ծրագրի մշակում, ֆինանսական մոդելավորում և զգայունության վերլուծություն,
  • բիզնեսի արժեքի և սիներգետիկ արդյունքի գնահատման հաշվետվությունների կազմում,
  • աջակցություն գործարքի իրականացման գործում, ներառյալ`

    • վարկի ստացման և գործարքի` փոխառու միջոցներով ֆինանսավորման հետ կապված հարցերում,
    • գործարքի հետ կապված վճարումների, սեփականատիրական կառուցվածքի փոփոխության, ընկերությունների և իրավունքների գրանցման/վերագրանցման հետ կապված հարցերում,
    • պետական մարմինների (Տնտեսական Մրցակցութ¬յան Պաշտպանության Պետական Հանձնաժողով, Հանրային Ծառայութ¬յունները Կարգավորող Հանձնաժողով) կողմից հակա¬մե¬նաշնորհային թույլտվությունների ստացման հետ կապված հարցերում,
  • իրավաբանական փաստաթղթերի պատրաստում (Մտադրությունների մասին նամակ, Գաղտնիութ¬յան համաձայնագիր, Նախնական պայմանների վերաբերյալ համաձայնագիր, Բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր, Բաժնետերերի միջև համաձայնագիր) և աջակցություն բանակցային գործընթացում,
  • հետգործարքային ուսումնասիրություններ և վերլուծություն:

           

Մատուցվող ծառայությունների արժեքը պայմանագրային է: Ծառայությունների պայմանները յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես բանակցվում և ամրագրվում են պայմանագրով` կախված պատվիրվող ծառայությունների տեսակից, դրանք իրականացնելու համար անհրաժեշտ աշխատանքի ծավալից և անհրաժեշտ այլ ծախսումների գումարից:

 

ՄԵՐ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԵՎ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերջին տարիներին Ամերիաբանկը միաձուլումների և ձեռքբերումների ծառայությունների գծով ապահովում է հաճախորդների թվի աճ, ինչով առանձնանում է մրցակիցներից: Մենք տիրապետում ենք միաձուլումների և ձեռբերումների գործարքների ամենալայն շտեմարաններից մեկին, որը ներառում է տարբեր ոլորտներում, հատկապես` առևտրային անշարժ գույքի, հյուրանոցային, տեղեկատվական, հեռահաղորդակցման և ՏՏ ոլորտներում, բիզնեսի գնման կամ վաճառքի հնարավորություններ: Ամերիաբանկը ճանաչված է գրեթե բոլոր խոշոր միաձուլումների և ձեռքբերումների գործարքներում իր մասնակցության համար:

Միաձուլումների և ձեռքբերումների մեր թիմը համալրված է բարձրագույն մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներով (տնտեսագիտական գիտությունների թեկնածուներ, գործարար կառավարման մագիստրոսներ (Master of Business Administration), Հավաստագրված ֆինանսական վերլուծաբաններ (Chartered Financial Analyst), Հավաստագրված և որակավորված հաշվապահների ասոցիացիայի անդամներ (Association of Chartered and Certified Accountants)): Նպատակ ունենալով առավել զարգացնել մեր ունակությունները և բարձրացնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը` մենք պարբերաբար մասնագիտական դասընթացքներ ենք կազմակերպում մեր աշխատակիցների համար:
Մենք մշակել և ներդրել ենք համա¬պատասխան բիզնես-գործընթացներ, շահերի բախման կանխարգելման քաղաքա¬կանություն և աշխատակիցների խրախուսման համակարգեր, որոնք թույլ են տալիս իրականացնել բարձրակարգ և ցածր ռիսկայնության ձեռքբերումների և միաձուլումների գործարքներ:

Մեր մրցակցային առավելություններն են`

  • տեղական շուկայի առանձնահատկությունների իմացություն,
  • սերտ կապ հայաստանյան, ինչպես նաև արտերկրի գործարար աշխարհի հետ,
  • հաճախորդների կարիքների խորը ընկալում,
  • ճկուն և անհատականացված մոտեցում,
  • աջակցություն գործարքի իրականացման հետ կապված հարցերում, այդ թվում` փոխառու ֆինանսավորման ներգրավման գործում,
  • արհեստավարժ և որակավորված անձնակազմ,
  • համաշխարհային լավագույն փորձին համապատասխանող ռիսկերի կառավարման ընթացակարգեր և բիզնես գործընթացներ:



ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

  • «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից Հայաստանում լայն ճանաչում ունեցող աուդիտորական և հարկային խորհրդատվական մասնագիտացված ծառայություններ մատուցող ընկերության վաճառք աշխարհի խոշորագույն աուդիտորական ընկերություններից մեկին 2012թ.,
  • «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից երկու բանկերի ձեռքբերում (Հայներարտբանկը 2008 թ. և Կասկադ Բանկը 2010 թ.),
  • առաջատար հեռուստաընկերություններից մեկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի ձեռքբերում մասնավոր ներդրումային հիմնադրամի կողմից. գործարքի արժեքը` ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլար,
  • մասնավոր ներդրողի կողմից հյուրանոցի ձեռքբերում. գործարքի արժեքը` ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար,
  • ոսկու և բազմամետաղային արդյունահանման ոլորտում գործող ընկերության բաժնետոմսերի ավելի քան 50%-ի վաճառք ռազմավարական գործընկերոջը. գործարքի արժեքը` մոտ 50 մլն ԱՄՆ դոլար,ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում գործող ընկերության 50% բաժնեմասի ձեռքբերում. գործարքի արժեքը` ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար:
     

Թարմացված է առ 13.11.2012 թ., 10:30

Ներդրումային բանկային ծառայություններ

Get Adobe Flash player
Վարկային հաշվիչ
Առևտրային վարկային հաշվիչ
Ավանդների հաշվիչ
Փոխարժեքներն այսօր
Կանխիկ Անկանխիկ
  Առք Վաճառք
USD 414.5 417
EUR 536 540
GBP 625.5 630.5
CHF 426.5 431.5
RUB 12.92 13.27
CAD 397 402
JPY 3.94 4.14
AUD 397 402
Թարմացված է առ 24.05.2013 թ., 10:32
Ոսկու փոխարժեքներն այսօր
Կանխիկ Անկանխիկ
  Առք Վաճառք
XAU 10 գ X 203440
XAU 20 գ X 394400
XAU 1 ունցիա X 606890
XAU 50 գ X 965200
XAU 100 գ X 1903900
XAU 1000 գ X 18810000

Թարմացված է առ 24.05.2013 թ., 10:32
Օրացույց մայիս
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
    1 2 3 4 5  
6 7 8 9 10 11 12  
13 14 15 16 17 18 19  
20 21 22 23 24 25 26  
27 28 29 30 31      
               
Հարգելի' այցելու,
Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:
"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Կառուցե՛ք կայքն ըստ Ձեր հայեցողության:
Հիփոթեքային վարկային հաշվիչ Ավանդների հաշվիչ  
Փոխարժեքներ Ոսկու փոխարժեքներ  
Առևտրային վարկային հաշվիչ Օրացույց Բանկոմատներ և մասնաճյուղեր
 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. բեռնե´ք Arial AMU տառատեսակը։ Կայքը խորհուրդ է տրվում դիտել այս տառատեսակով։

Գլխամասային գրասենյակ՝ Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.՝ (+37410) 56 11 11 Ֆաքս՝ (+37410) 51 31 33

Անվճար Հեռ.`: +1 855 263 7421;  Ֆաքս՝ +1 818 649 8214  ԱՄՆ-ում;

 44 808 280 0761 Մեծ Բրիտանիայում; 8 800 100 5611 Ռուսաստանում

Էլ. հասցե՝ info@ameriabank.am

2013 © "Ameriabank" CJSC
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: