Վարկային գիծ` վճարային քարտերով
ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏ
Վարկային քարտը հնարավորություն է տալիս առանց քարտային հաշվին նախապես գումար մուտքագրելու, օգտագործել այն բանկի կողմից քարտով տրամադրված վերականգնվող վարկային գծի շրջանակներում: Քարտով տրամադրված վերականգնվող վարկային գծի առավելագույն մեծությունը Ձեր վարկային սահմանաչափն է:
Դուք հնարավորություն եք ունենում գնելու Ձեր նախընտրած ապրանքն այսօր` վճարելով դրա դիմաց վաղը: Քարտով վարկային գծի համար գործում է վճարման արտոնյալ ժամանակահատված` մինչև 51 օրացուցային օր:
Վարկավորվող գումարի նվազագույն չափը սահմանվում է յուրաքանչյուր քարտատեսակի թողարկման և օգտագործման պայմաններով, այսպես.
-
MasterCard Standard/Visa Classic
-
MasterCard Gold/Visa Gold
-
MasterCard Platinum/Visa Platinum
Կրեդիտային քարտերի տրամադրման և սպասարկման պայմանները
-
Վարկային քարտերով վարկավորվող գումարի առավելագույն չափ և նվազագույն ժամկետ սահմանված չէ:
-
Վարկային քարտերով վարկավորման առավելագույն ժամկետ է սահմանվում 5 տարին:
-
Վարկային քարտերով վարկավորում կատարվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով:
ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1) Վճարման արտոնյալ ժամանակահատվածով տրամադրված վարկային գծերի մարումների կատարման եղանակը
-
Եթե Վարկառուն մեկ ամսվա ընթացքում գծի սահմաններում օգտագործված գումարները ամբողջությամբ մարում է մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 21-ը (Վճարման արտոնյալ ժամանակահատված), ապա օգտագործված գումարների վրա Տոկոս չի հաշվարկվում,
-
Եթե Վարկառուն մեկ ամսվա ընթացքում գծի սահմաններում օգտագործված գումարները ամբողջությամբ չի մարում մինչև տվյալ ամսվան հաջորդ ամսվա 21-ը, ապա այս դեպքում Վարկառուն պարտավոր է մարել օգտագործված գումարների առնվազն 10 տոկոսը, բայց ոչ պակաս, քան Բանկի սակագներով սահմանված նվազագույն մարման գումարը չափով,
-
2 կետով նկարագրված դեպքում Օգտագործված գումարների վրա օգտագործման առաջին իսկ օրվանից հաշվարկվում է տոկոս, որը հաշվարկվում է նաև հետագայում Օգտագործվող/ված գումարների նկատմամբ:
-
2 կետով սահմանված նվազագույն մարման գումարը չմարելու դեպքում, հաճախորդից գանձվում է տույժ` բանկի սակագներով սահմանված չափով:
-
Տոկոսները ենթակա են մարման առնվազն ամիսը մեկ անգամ:
2)Մարման ժամանակացույցով քարտով վարկային գծեր
Եթե վարկային գիծը տրամադրվել է մարման ժամանակացույցով, ապա տոկոսները մարվում են առնվազն ամիսը մեկ անգամ, իսկ վարկային գծի օգտագործված մասը կարող է մարվել 2 եղանակով` սահմանված մարման ժամանակացույցով կամ գծի օգտագործման վերջնաժամկետին:
Վարկի գումարի տրամադրման եղանակը
Գումարը տրամադրվում է քարտով` անկանխիկ եղանակով:
Վարկի հասանելիությունը սահմանափակող պայմաններ սահմանված չեն:
Վարկավորման համար վարկառույի կողմից պարտադիր վճարման ենթակա վճարներ չեն սահմանվում, բացառությամբ անշարժ և շարժական գույքի գրավադրման, որի դեպքում ապահովագրությունը և գնահատումը կատարում է համապատասխան մասնագիտացած կազմակերպություն` գանձելով միջնորդավճար կամ տոկոսագումար` համաձայն տվյալ կազմակերպության կողմից սահմանված սակագների և դրույքների:
Վարկային գծի ապահովություն
Վարկային գծի ապահովվածության առարկա կարող են հանդիսանալ հաճախորդի աշխատավարձը, երաշխավորությունը, դրամական միջոցները և Բանկի կողմից ընդունելի այլ միջոցներ:
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը
Հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո, առավելագույնը 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում, Բանկը Քարտով Վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ որոշում է կայացնում: Հաճախորդի կողմից Բանկի Իրավասու մարմնի դրական որոշումն ընդունելու, սակայն ծանուցման օրվանից 20 (քսան) օր հետո Բանկ ներկայանալու դեպքում պահանջվում է նախկինում ընդունված Իրավասու մարնի որոշման վերահաստատում: Բանկի Իրավասու մարմնի կողմից ընդունված դրական որոշման մասին տեղեկանալուց հետո, 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վարկային հայտ ներկայացնող հաճախորդին տեղեկացվում է այդ մասին:
Հաճախորդի վարկի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`
-
Բանկի և հաճախորդի միջև ձևավորված հարաբերությունների պատմությունը
-
Գործարար համբավը
-
Բանկի համակարգով հաճախորդի միջոցների շրջանառության ծավալները
-
Բանկային հաշվի միջին մնացորդների մեծությունը և այլլն
Վարկային գծերի մերժման գործոնները`
-
Վարկառուի կողմից ներկայացված տվյալները /փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը/ անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
-
Վարկառուի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար
-
Վարկառուն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ /այդ թվում` երրորդ անձանց հանդեպ/:
Վարկ/գրավի հարաբերակցություն
Ժամկետային ավանդներով ապահովված վարկային գծերի համար վարկային գիծ հարաբերած գրավի արժեք առավելագույն ցուցանիշը սահմանվում է Բանկի որոշմամբ հետևյալ կերպ.
-
ավանդի և վարկային գծի միևնույն արժույթով լինելու դեպքում` մինչև 90% /արտոնյալ ժամանակահատվածով/ և մինչև 95% /մարման ժամանակացույցով/
-
ավանդի և վարկային գծի տարբեր արժույթներով լինելու դեպքում` 70% /միայն մարման ժամանակացույցով/:
Քարտով վարկային գծի ապահովություն
Վարկային գծի ապահովվածության առարկա կարող են հանդիսանալ Հաճախորդի աշխատավարձը, երաշավորությունը, դրամական միջոցները, շարժական և անշարժ գույքը և բանկի կողմից ընդունելի այլ միջոցներ:
Քարտով վարկային գծի երկարաձգում
Վերականգնվող վարկային գծի մարման վերջնաժամկետի ավարտին, եթե վարկային գիծը սպասարկվել է պատշաճ կերպով, ապա այն կարող է երկարաձգվել:
Կանխավճարի մեծություն
Տվյալ վարկատեսակի համար սահմանված չէ կանխավճարի մեծություն:
Ձեր հայեցողությամբ Դուք կարող եք Ձեր մտերիմների համար պատվիրել Ձեր քարտային հաշվին կցված /հավելյալ/ վարկային քարտ և սահմանել այդ քարտի ծախսային սահմանաչափը:
Վարկային քարտի այլ հնարավորությունները.
-
Հնարավորություն է տալիս օգտվելու վճարային քարտերի բոլոր առավելություններից:
-
Ձևավորում է պարտաճանաչ վարկառուի վարկային պամությունը, ինչը կնպաստի հետագայում բանկի տարբեր վարկային ծրագրերից օգտվելուն:
-
Վարկային գծի տրամադրման ընթացակարգի առավել հեշտացված և մատչելի լինելու հանգամանքը թույլ է տալիս զերծ մնալ ավանդական վարկատեսակների դեպքում պարտադիր դարձած թղթատարությունից:
-
Վարկային գծի համար չի նախատեսվում մարման ֆիքսված գրաֆիկ, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի և ցանկացած չափով մարել գիծը` հետագայում կրկին օգտվելու հնարավորությամբ:
-
Հատկապես հաճախակի ճանապարհորդող անձանց համար վարկային քարտն անփոխարինելի միջոց է աննախադեպ ծախսեր առաջանալու դեպքում, Դուք ազատ տնօրինում եք քարտով Ձեզ տրամադրված վարկային գիծը` համոզված լինելով, որ հայրենիքում կկարողանաք մարել այն մասամբ կամ ամբողջությամբ:
Արտարժույթով տրամադրվող վարկային գծերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Տոկոսագումարի հաշվարկման կարգը և հաշվարկի ներկայացուցչական օրինակը
Քարտերով վարկային գծերի չօգտագործված միջոցների դիմաց տոկոս չի հաշվարկվում, իսկ օգտագործված մասի նկատմամբ հաշվարկվում է անվանական տոկոսադրույքով:
Վարկային գծի սահմանաչափ – 5.000.000 ՀՀ դրամ
Օգտագործված մաս-1.000.000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք – 21%
Վարկի ժամկետ – 24 ամիս
Ամսական մարումների մեծությունը կկազմի – 117.500 ՀՀ դրամ (տոկոսագումարը կկազմի 1.000.000*21% /12=17.500 ՀՀ դրամ+ օգտագործված մայր գումարի 10%=1.000.000*10%=100.000 ՀՀ դրամ)
Ժամկետանց վարկի գումարի համար տույժ և տուգանք
Հաճախորդի կողմից պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվում են տույժեր և տուգանքներ` մասնավորապես խախտման օրվանից վարկային գծի ժամկետանց գումարների նկատմամբ պայմանագրով նախատեսված տոկոսադրույքի փոխարեն հաշվարկվում է օրական 0,1%:
Վարկային գծի մայր գումարի գծով կետանցի դեպքում հաշվարկվում է տույժ՝ ժամկետանց գումարի 0,1%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար, իսկ 5 (հինգ) և ավելի աշխատանքային օր ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք՝ ժամկետանց գումարի 2%-ի չափով:
Վարկային գծի տոկոսի վճարման գծով կետանցի դեպքում հաշվարկվում է տույժ՝ ժամկետանց Տոկոսի 0,3%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար, իսկ 5 (հինգ) և ավելի աշխատանքային օր ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք` ժամկետանց Տոկոսի 5%-ի չափով:
Ուշադրություն` նվազագույն մարման գումարը չվճարելու դեպքում բանկը գանձում է վճար` սակագներով սահմանված չափով (պայմաններ կետ 13):
Ուշադրություն` վարկի ժամկետից շուտ մարման սահմանափակումներ չկան:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
Ուշադրությու'ն. Գրավադրված գույքի իրացումից ստացված գումարների հաշվին վարկի մնացորդային գումարի, հաշվարկված տոկոսների, ինչպես նաև վճարման ենթակա այլ պարտավորությունների գծով Բանկի պահանջները չբավարարվելու դեպքում այդ պահանջները ենթակա են բավարարման վարկառուից լրացուցիչ գումարի գանձման կամ դրան համարժեք այլ գույքի բռնագանձման միջոցով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաճախորդների կողմից ներկայացված պարբերական հանձնարարականների կատարման համար (այդ թվում վճարման հաձնարարականներ, վարկային գծերի սահմանաչափերի իջեցում, արտարժույթի փոխանակումներ) գանձվում է 500 դրամ յուրաքանչյուր գործարքից ներառյալ ԱԱՀ (Փոխկապակցված գործարնքները համարվում են մեկ հանձնարարական):
«Ֆինանսներ բոլորի համար» abcfinance.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»