ONLINE

CHAT

Ներդրումային բանկ

Կապիտալի շուկաներ

 



Հանդիսանալով տեղական կապիտալի շուկայի առաջատար՝ Ամերիաբանկն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ պարտքային և փայատիրական կապիտալի շուկաներում՝ պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման կազմակերպումից մինչև երկրորդային շուկայում իրացվելիության ապահովում (շուկայի ստեղծում): Բարեհաջող կերպով իրականացնելով բազմաթիվ աննախադեպ և նշանակալի գործարքներ և նոր հնարավորություններ ստեղծելով ներդրողների համար՝ մենք վաստակել ենք նորարար ներդրումային բանկի համբավ:  

 

 

Բաղկացած լինելով գիտակ և փորձառու մասնագետներից՝ Կապիտալի շուկաների բաժնի մեր անձնակազմը տրամադրում է ծառայություններ և խորհրդատվություն տարբեր գործարքների վերաբերյալ, ներառյալ.

  • Հաստատուն եկամտաբերությամբ արժեթղթերի տեղաբաշխում
  • Բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում
  • Բաժնետոմսերի երկրորդային/հաջորդող հրապարակային տեղաբաշխում
  • Փակ տեղաբաշխում Արագացված տեղաբաշխում
  • Արժեթղթերի հետգնման կազմակերպում

Մեր կողմից մատուցվող շուկայի ստեղծման ծառայությունների ամբողջական փաթեթն ապահովում է արժեթղթերի բարձր իրացվելիությունը երկրորդային շուկայում:

 

 

Ամերիաբանկի կապիտալ շուկաների բաժինն առանցքային դեր է ունեցել տեղական ֆինանսական շուկայում տեղի ունեցած բոլոր նորարարական նախաձեռնություններում.
  • 2008թ. մեր կողմից կազմակերպվեց Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայում մինչ այդ նախադեպը չունեցող աճուրդի միջոցով (մրցակցային հայտերի հիման վրա)՝ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը:
  • 2012թ. մենք կազմակերպել ենք ամենամեծ ծավալով կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը:
  • 2013թ. դեկտեմբերին մենք հանդես ենք եկել որպես Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) առաջին դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գլխավոր կազմակերպիչ և տեղաբաշխող: Դա Հայաստանում ոչ ռեզիդենտի կողմից պարտատոմսերի թողարկման առաջին գործարքն էր:
  • 2014թ. հունվարին Ամերիաբանկը հանդես է եկել որպես ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման գլխավոր կազմակերպիչ և տեղաբաշխող: Դա լողացող տոկոսադրույքով պարտատոմսերի առաջին տեղաբաշխումն էր Հայաստանում:
  • Ամերիաբանկի շուկայի ստեղծման ծառայությունների շնորհիվ «ՍԱՍ Գրուպ» ընկերության՝ 2 տարի մարման ժամկետով, ԱՄՆ դոլարով թողարկված պարտատոմսերը դարձան «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամենաակտիվ կերպով շրջանառվող կորպորատիվ արժեթղթերը՝ ապահովելով 96% շրջանառություն երկրորդային շուկայում: 

 

 

 

Համաձայն պարտքային/փայատիրական կապիտալի շուկաներում ավանդաբար ընդունված մոտեցման` մեր ծառայությունների դիմաց գանձվող միջնորդավճարը բաղկացած է նախնական վճարից (կազմակերպման կամ ֆիքսված վճար) և տեղաբաշխման կամ հաջողության (լավագույն ջանքերի սկզբունքով տեղաբաշխման դեպքում) վճարից: Կազմակերպման վճարը հաշվարկվում է փաստացի ծախսված ժամանակի և ներգրավված ռեսուրսների հիման վրա: Տեղաբաշխման/հաջողության վճարը հաշվարկվում է որպես տոկոս թողարկված/տեղաբաշխված արժեթղթերի ծավալից:

 


Թարմացված է առ 10.08.2017 թ., 14:57

Ներդրումային բանկային ծառայություններ

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.