"Ամերիա" ընկերությունների խումբ
Skip Navigation Links
Arm
Rus
Eng
HERE AND BEYOND
Skip Navigation Links
գլխավոր էջ
քարտեզ
ընդգրկի՛ր սիրված կայքերի ցանկում
Կորպորատիվ
հաճախորդներին
Ֆիզիկական անձ
հաճախորդներին
Ներդրումային
բանկ
switcher

Ներդրումային բանկ

Կապիտալի շուկաներ

Ամերիաբանկը Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի առաջատար մասնակիցներից է: Մենք հաճախորդներին տրամադրում ենք բաժնետոմսերի, պարտատոմսերի, ինչպես նաև այլ արժեթղթերի հետ կապված ծառայությունների ամբողջական փաթեթ` պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման կազմակերպումից մինչև երկրորդային շուկայում իրացվելիության ապահովում (մարքեթ մեյքինգ) ու շուկայի համապարփակ վերլուծություն: 2008թ. մեր կողմից կազմակերպվեց Հայաստանի Հանրապետության կորպորատիվ պարտատոմսերի շուկայում մինչ այդ նախադեպը չունեցող կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը` հիմնված մրցակցային հայտերի վրա:

 

Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի անձնակազմն անվերապահորեն հետևում է տրամադրվող ծառայությունների բարձր որակի պահպանմանը` ինքնուրույն կազմակերպելով արժեթղթերի թողարկման նախապատրաստման և տեղաբաշխման ողջ գործընթացը, ինչպես նաև հանդես գալով նորարարական լուծումներով, որոնք համահունչ են մեր հաճախորդների պահանջներին: Ամերիաբանկը ձեռք է բերել նորարար և առաջատար ներդրումային բանկի համբավ` շնորհիվ նոր օրենսդրական նախաձեռնությունների օպերատիվ ներդրման և պետական կարգավորող մարմինների հետ մասնագետների սերտ համագործակցության:

 

Լավագույն մասնագետներից կազմված Բանկի անձնակազմը` կապիտալի շուկաների ոլորտում իր բազմամյա փորձով, տրամադրում է նաև բաժնետիրական կապիտալի գծով ծառայությունների և խորհրդատվության ամբողջական փաթեթ` ներառյալ մասնավոր տեղաբաշխումը, առաջնային հրապարակային տեղաբաշխումը (IPO), երկրորդային/հաջորդող հրապարակային տեղաբաշխումը (SPO), արժեթղթերի փաթեթների առքուվաճառքը, արժեթղթերի հետ գնման կազմակերպումը, ինչպես նաև փոխարկելի և այլ հիբրիդ արժեթղթերով գործարքները: Մեր խնդիրն է կիրառվող օրենսդրության շրջանակներում մեր հաճախորդների համար յուրահատուկ և արդյունավետ լուծումների մշակումը և փոփոխվող շուկայական պայմաններում վերջիններիս մշտական և բարձրակարգ իրականացման ապահովումը:


 

Ներքին շուկայում արժեթղթերի տեղաբաշխում


  •   Հաստատուն եկամտաբերությամբ ("fixed income") արժեթղթերի տեղաբաշխում
  •   բաժնետոմսերի տեղաբաշխում
  •   հիբրիդ արժեթղթերի տեղաբաշխում (փոխարկելի պարտատոմսեր, ածանցյալներ)

 

 

 

Արտաքին շուկաներում տեղաբաշխում

  •   Հաստատուն եկամտաբերությամբ ("fixed income") արժեթղթերի տեղաբաշխում
  •   բաժնետոմսերի տեղաբաշխում
  •   հիբրիդ արժեթղթերի տեղաբաշխում (փոխարկելի պարտատոմսեր)
  •   դեպոզիտար ստացականների տեղաբաշխում (ADR, GDR)

 

 

Կապիտալի շուկաների գծով ծառայությունների սակագները


Անդերրայթինգի գծով մատուցված ծառայությունների մատուցման հետ կապված Բանկի ծառայության վճարը բաղկացած է երկու մասից` սահմանված կանխավճարից և տեղաբաշխման պարգևավճարից: Սահմանված կանխավճարը հաշվարկվում է փաստացի ծախսված ժամանակի հիման վրա, իսկ տեղաբաշխման պարգևավճարը` տեղաբաշխման կամ թողարկման ծավալի հիման վրա և սահմանվում է որպես տոկոս թողարկված/տեղաբաշխված արժեթղթերի ծավալի նկատմամբ:

 

Թողարկողների կողմից արժեթղթերի տեղաբաշխման հետ կապված լրացուցիչ ծախսերը, վճարման պայմանները, եղանակները և ժամկետները  բանակցվում և ամրագրվում են “Տեղաբաշխման ծառայությունների մատուցման պայմանագրով”: Ներդրողների կողմից առաջնային շուկայից տեղաբաշխվող արժեթղթերի ձեռք բերման գործընթացի, հարաբերությունների կարգավորման մանրամասն նկարագիրը, ինչպես նաև դրա հետ կապված ծախսերը մանրամասն կերպով ներկայացվում են արժեթղթերի հրապարակային առաջարկի “Ազդագրում”:


Թարմացված է առ 18.03.2013 թ., 10:57

Ներդրումային բանկային ծառայություններ

Get Adobe Flash player
Վարկային հաշվիչ
Առևտրային վարկային հաշվիչ
Ավանդների հաշվիչ
Փոխարժեքներն այսօր
Կանխիկ Անկանխիկ
  Առք Վաճառք
USD 415.75 418.25
EUR 535 543
GBP 625.5 635.5
CHF 428 438
RUB 12.94 13.29
CAD 396 406
JPY 3.88 4.28
AUD 398 403
Թարմացված է առ 24.05.2013 թ., 19:57
Ոսկու փոխարժեքներն այսօր
Կանխիկ Անկանխիկ
  Առք Վաճառք
XAU 10 գ X 203770
XAU 20 գ X 395020
XAU 1 ունցիա X 607840
XAU 50 գ X 966700
XAU 100 գ X 1906800
XAU 1000 գ X 18839000

Թարմացված է առ 24.05.2013 թ., 19:57
Օրացույց մայիս
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
    1 2 3 4 5  
6 7 8 9 10 11 12  
13 14 15 16 17 18 19  
20 21 22 23 24 25 26  
27 28 29 30 31      
               
Հարգելի' այցելու,
Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:
"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Կառուցե՛ք կայքն ըստ Ձեր հայեցողության:
Հիփոթեքային վարկային հաշվիչ Ավանդների հաշվիչ  
Փոխարժեքներ Ոսկու փոխարժեքներ  
Առևտրային վարկային հաշվիչ Օրացույց Բանկոմատներ և մասնաճյուղեր
 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. բեռնե´ք Arial AMU տառատեսակը։ Կայքը խորհուրդ է տրվում դիտել այս տառատեսակով։

Գլխամասային գրասենյակ՝ Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.՝ (+37410) 56 11 11 Ֆաքս՝ (+37410) 51 31 33

Անվճար Հեռ.`: +1 855 263 7421;  Ֆաքս՝ +1 818 649 8214  ԱՄՆ-ում;

 44 808 280 0761 Մեծ Բրիտանիայում; 8 800 100 5611 Ռուսաստանում

Էլ. հասցե՝ info@ameriabank.am

2013 © "Ameriabank" CJSC
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: