Արժեթղթերի շուկայում գործառնություններ
Ամերիաբանկն արժեթղթերի շուկայում
Ամերիաբանկը որպես ներդրումային բանկ` լինելով առաջատար բրոքերային ծառայությունների մատուցման բնագավառում, իրականացնում է արժեթղթերով տարաբնույթ գործարքներ ՀՀ ֆոնդային բորսայում, արտաբորսայում, ինչպես նաև միջազգային մասնագիտացված հարթակներում:
Ամերիաբանկը եզակի բանկերից է հայաստանյան ֆինանսական շուկայում, որը գործարքներ է իրականացնում արժեթղթերի միջազգային շուկաներում: Այս գործընթացում բանկի գործընկեր "Տրոյկա-Դիալոգ" ներդրումային կազմակերպությունը ցուցաբերում է իր մշտական աջակցությունը` ապահովելով Ամերիաբանկի համար միջազգային շուկա դուրս գալու բոլոր հնարավորությունները:
Ամերիաբանկն այն բացառիկ բանկերից է Հայաստանում, որ արժեթղթերով ներդրումային ծառայություններ է մատուցում միջազգային շուկաներում, ինչպիսիք են` ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Միացյալ Թագավորության, Ավստրիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Հոնկոնգի և այլ ֆոնդային բորսաներում:
Ամերիաբանկն ապահովվում է հաճախորդի համար մոտ 19 երկրների ֆոնդային բորսաների հասանելիություն մեկ հաշվի միջոցով:
Բացելով բրոքերային հաշիվ Ամերիաբանկում, Ձեզ ընձեռնվում են այս ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Ձեզ անհրաժեշտ է Java ծրագիր Ameria Global Trading-ն օգտագործելու համար
Ներբեռնեք ուսուցողական ձեռնարկը
Ամերիաբանկը համագործակցում է նաև մի շարք այլ գործակալների հետ, ինչպիսիք են` HSBC Private Bank Geneve, BCS, Alfa Direct, Saxo Bank, որոնց օգնությամբ ևս գործում է միջազգային շուկաներում: Այս հնարավորություններով հանդերձ` Ամերիաբանկն իր հաճախորդին է առաջարկում բրոքերային ծառայություններ բոլոր շուկաներում` առանց բացառության:
Ամերիաբանկը “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ի անդամ է: 2008 թվականի դեկտեմբերի 8-ից հանդիսանում է Արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ: Արժեթղթերի հաշվարկային համակարգի մասին կանոնակարգին կարող եք ծանոթանալ www.nasdaqomx.am ինտերնետային կայքում:
.jpg)
Ստորև Դուք կարող եք գտնել այլ մանրամասներ տվյալ ծառայության մասին.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Հաճախորդի հանձնարարությամբ և միջոցների հաշվին իրականացվող ներդրումների ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում: Տվյալ ներդրումների ռիսկը կախված է հաճախորդի կողմից ընտրված ներդրումից (կամ բանկին առաջադրված ներդրումային իր ռազմավարությունից)` ներդրման երկրից, երկրի և ընկերության անհատական վարկանիշից, տնտեսության ճյուղից, արժույթից, ներդրման ժամկետից, պետական/ոչ պետական լինելու և այլ գործոններից:
Բրոքերային սպասարկում` +37410 51 31 70, +37410 51 31 69, 374 10 51 31 11 (1732; 1733),
Աշխատանքային ժամերն են` 11:00-20:00, brokerage@ameriabank.am