ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Ameria Online Banking Համակարգ
 
Ինտերնետ բանկինգը (online.ameriabank.am) բանկի հաճախորդների հեռահար սպասարկման համակարգ է, որը թույլ է տալիս աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահի, ինտերնետի միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից` առանց բանկ այցելելու: Համակարգի անվտանգությունն ապահովելու համար ընտրված են ժամանակակից միջոցներ, որոնք ամբողջովին ապահովում են իրականացվող գործարքների անվտանգությունը, իսկ փոխանցվող տեղեկատվությունն ամբողջությամբ գաղտնագրվում է: Գործարքների ստորագրման և հաճախորդների նույնականացման համար կիրառվում են VASCO Data Security ընկերության Digipass սարքերը (token) կամ, այժմ արդեն, նոր ծրագրային ապահովում` AmeriaToken հավելվածը:

Համակարգը հնարավորություն է տալիս.

1. դիտել.
  • բանկային հաշիվների ընթացիկ մնացորդներն ու շրջանառությունը,
  • վարկերի մնացորդներն ու մարման ժամանակացույցը
  • ավանդների մնացորդներն ու կուտակցված տոկոսները
  • արտարժուրթային փոխարժեքները
2. կատարել.
  • փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս,
  • արտարժութային փոխանակումներ,
3. ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի հաղորդագրություններ:

 
Ինտերնետ-բանկինգի նոր ֆունկցիոնալ հնարավորությունները

  • Կանխիկ գումարի տրամադրման հայտ

  • Պլաստիկ քարտի վերաթողարկման հայտ

  • Պլաստիկ քարտ թողարկելու հայտ

  • Պլաստիկ քարտով կատարվող գործառնությունների մասին հաղորդագրության միջոցով ծանուցվելու կամ ծանուցվելուց հրաժարվելու մասին հայտ

  • Տեղեկանքների և այլ փաստաթղթերի ստացման հայտ

  • Անձնական տեղեկատվության փոփոխություն


 
Համակարգն իրավաբանական անձանց համար ապահովում է մեկ հաճախորդին մի քանի օգտագործողների տրամադրման (տնօրենի, գլխավոր հաշվապահի և այլն) և իրավասությունների տարանջատման, ինչպես նաև` գործարքների կրկնակի ստորագրման հնարավորություն: Թույլ է տալիս աշխատել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ստեղծել նաև փաստաթղթերի ձևանմուշներ:
Համակարգն ապահովում է հասանելիություն տաբեր տեղեկատուների` ՀՀ բանկեր, արժույթներ, BIC Directory և IBAN ստանդարտներ:

Ինտերնետ Բանկ համակարգի ծառայությունից օգտվելու սակագները

Իրավաբանական անձանց մինչև 2 օգտագործող գրանցելու դեպքում


եթե Ինտերնետ-բանկինգ համակարգով կատարված վճարման հանձնարարականների քանակը օրացուցային եռամսյակի ընթացքում գերազանցում է 200-ը
Անվճար
եթե իրավաբանական անձանց աշխատավարձային պրոյեկտով գործող քարտերի միջին եռամսյակային քանակը գերազանցում է 50-ը
Անվճար
Այլ դեպքերում`ներառյալ գործարքներ հաստատելու
համար մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքերից որևէ երկուսը
6,000 ՀՀ դրամ ամսական (գանձումը
իրականացվում է եռամսյակային
կտրվածքով, օրացուցային եռամսյակին հաջորդող ամսվա առաջին շաբաթվա
ընթացքում)
Այլ դեպքերում`ներառյալ Ամերիա Թոքեն ծրագրային
ապահովման երկու կոդ
4,000 ՀՀ դրամ ամսական
(գանձումը իրականացվում է
եռամսյակային կտրվածքով,
օրացուցային եռամսյակին հաջորդող
ամսվա առաջին շաբաթվա ընթացքում)

Լրացուցիչ օգտագործող գրանցելու դեպքում (3-րդ
օգտագործողից սկսած)
1,000 ՀՀ դրամ ամսական` ներառյալ
համակարգ մուտքագրվելու և գործարքներ հաստատելու համար մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքերից որևէ մեկը կամ Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման մեկ կոդ՝ ըստ հաճախորդի ընտրության
Նոր ծածկագիր գեներացնող սարքի/Ամերիա Թոքենի տրամադրում (կորցնելու կամ վնասելու դեպքում)
      6,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

 

 

 


Թարմացված է առ 15.06.2016 թ., 16:24

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ