ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

"ՀԾ Բանկ-Հաճախորդ" Համակարգ

Ամերիաբանկում ներդրված «ՀԾ Բանկ-Հաճախորդ» համակարգը Ձեզ հնարավորություն կընձեռի վարել սեփական հաշիվներն էլեկտրոնային տարբերակով: Դուք զերծ եք մնում բանկ այցելելու ժամանակի և միջոցների ավելորդ վատնումից և հնարավորություն եք ստանում արագ և անվտանգ կառավարել բանկային հաշիվները Ձեր իսկ աշխատավայրից, անմիջապես տեղեկանալ փոխանցումների մասին, ուղարկել էլեկտրոնային վճարման հանձնարարականներ և այլ փաստաթղթեր:

Բանկի և Ձեր միջև փաստաթղթերի շրջանառությունն անվտանգ է, վստահելի և ապահովագրված կողմնակի միջամտությունից: Ուղարկվող և ստացվող տվյալները կոդավորված են և հաստատվում են երկկողմանի էլեկտրոնային թվային ստորագրության վավերացմամբ, ինչպես նաև ԷԹՍ բանալիների գոյությամբ, որոնց միջոցով իրականացվում է ԷԹՍ ձևավորումը և ստուգումը: Գաղտնի բանալին գտնվում է միայն Ձեզ մոտ, իսկ բաց բանալին ծառայում է ԷԹՍ ստուգման համար:


«ՀԾ Բանկ-Հաճախորդ» համակարգը հնարավորություն է ընձեռում.

  • ուղարկել վճարման հանձնարարականներ և կանխիկացման հայտեր,
  • հետևել հաշիվների դրամական միջոցների շարժին,
  • տեղեկանալ տարադրամի փոխարժեքների մասին,
  • կատարել տարադրամի փոխանակում,
  • կատարել ազատ ձևի տեքստային հաղորդագրությունների ուղարկում բանկին,
  • ստանալ քաղվածք հաշվից և քաղվածքի էլեկտրոնային փաստաթղթերը,
  • ստանալ բանկից ազատ ֆորմատի հաղորդագրություններ, այդ թվում` տեղեկանքներ և այլ հաղորդագրություններ:

Ծրագիրը կարող է աշխատել երկու լեզվով` հայերեն և անգլերեն: Այն նաև հնարավորություն է տալիս ստեղծելու ստացվող և փոխանցվող փաստաթղթերի արխիվ: Ծառայությունից օգտվելու համար պայմանագիր է կնքվում Ձեր և Ամերիաբանկի միջև:


«ՀԾ Բանկ Հաճախորդ» համակարգի հարցաթերթիկ

«ՀԾ Բանկ Հաճախորդ» համակարգի տրամադրման պայմանագիր


Թարմացված է առ 26.04.2017 թ., 10:01

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ