|
Յուրաքանչյուր կազմակերպության համար որակյալ մարդկային ռեսուրսները հանդիսանում են որպես իրական ներդրում, երկարաժամկետ աճի զարգացման հիմնաքար և հաջողության գրավական: Մեզ հաջողվել է ձևավորել բանկային համակարգում երիտասարդ մասնագետների և փորձառու անձանց միահամուռ թիմ: Ամերիաբանկը հայաստանյան բանկային համակարգում այն եզակի կազմակերպություններից է, որն առաջնորդվում է "Երազանքի թիմ" գաղափարախոսությամբ և սկզբունքով: Մեր հաջողության հիմանական գրավականն է հաղթող, երիտասարդ, փորձառու, նպատակասլաց ու նվիրված մասնագետների թիմի հաջողության հասնելու ձգտումը և մեծ կամքը:
Պրոֆեսիոնալ թիմի անդամներն իրենց ներուժով, թիմային գաղափարախոսությամբ, նախաձեռնությամբ չեն վախենում ոչ մի դժվարությունից և ամենայն նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ կարողանում են ծավալել արդյունավետ գործունեություն և հաղթահարել բոլոր խոչընդոտները:
Մենք ողջունում ենք եռանդով լի, նվիրված, համարձակ ու նպատակասլաց անձանց և պատրաստ ենք վերապատրաստել նրանց, փոխանցելով միաժամանակ և´ տեսական, և´ գործնական գիտելիքներ` այդպիսով իսկ, ինքներս աջակցելով նրանց մասնագիտական և գործարար որակի բարձրացմանը: Ամերիաբանկը խրախուսում է աշխատակիցների զարգացմանը և կատարելագործմանը` կարևորելով ուսուցման անհրաժեշտությունը: Մեր աշխատակիցներին հնարավորություն ենք ընձեռում և ֆինանսավորում զարգացնելու, բարձրացնելու իրենց կրթական, մասնագիտական մակարդակն ու աստիճանը ՀՀ տարածքում, առավել ևս արտերկրի հայտնի ուսումնական հաստատություններում:
|