ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  «Ամերիաբանկ» ՓԲԸ

ՊԱՇՏՈՆԸ`  Ծրագրավորման գծով տնօրեն

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
  • վարձատրության մրցակցային պայմաններ և համակարգ` հիմնված աշխատանքի որակի և համակարգային գնահատման վրա

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Մենք փնտրում ենք եռանդուն, մոտիվացված և նպատակասլաց ծրագրավորման գծով տնօրենի, ով ունի ժամանակակից տեխնոլոգիաների և ծրագրավորման գործիքների միջոցով ընկերության համար մեծամասշտաբ ծրագրերի մշակման փորձ: Ծրագրավորման գծով տնօրենը ծրագրավորողների իր մասնագիտացած թիմի հետ միասին ուղղակի կերպով պատասխանատու է լինելու բանկային գործունեության համար պահանջվող ծրագրերի և թվային լուծումների մշակման համար՝ տեխնիկական գիտելիքներն ու փորձն ուղղելով համապարփակ ծրագրային լուծումների, հաճախորդի և սերվերի կողմում (back-end և front-end) ծրագրերի և «agile» մեթոդով ծրագրային լուծումների մշակմանը: Ծրագրավորման գծով տնօրենը սերտորեն համագործակցելու է նաև Ինովացիաների և թվայնացման դեպարտամենտի և համապատասխան թիմերի ղեկավարների, պրոդուկտների պատվիրատուների, ՏՏ դեպարտամենտի և Գործընկերների հետ և ղեկավարելու է ծրագրային ապահովման բուն մատակարարման և առկա համակարգերի հետ ինտեգրման գործընթացը: Ծրագրավորման գծով տնօրենը հաշվետու է լինելու Բանկի գլխավոր տնօրենին, պատասխանատու է լինելու տեխնոլոգիական տեսլականի իրագործման և իր գործունեության ընթացքն ու արդյունքները Բանկի վերին օղակի ղեկավարների, այդ թվում՝ Տնօրենների խորհրդի նախագահի համար տեսանելի դարձնելու համար: Ծրագրավորման գծով տնօրենը ղեկավարելու է հետևյալ գործառույթներն իրականացնող մասնագիտացած թիմերը. • Front-end ծրագրավորում (այդ թվում՝ բջջային հավելվածների մշակում) • Back-end ծրագրավորում • Ավտոմատացման և ինտեգրման ծառայություններ • Որակի ապահովում • Տեխնիկական փաստաթղթերի մշակման մասնագետներ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Ապահովել ծրագրերի և թվային լուծումների մշակման ու ներդրման ուղղությամբ ընկերության ռազմավարության ու տեսլականի իրագործումը
  • Սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես պետք է ապահովել արտադրանքի որակը՝ օգտագործելով ծրագրավորման մի քանի լեզուներով և գործիքներով կոդավորման հմտությունները
  • Մշակել բանկային գործունեության համար անհրաժեշտ ծրագրեր, թվային և ավտոմատացված լուծումներ՝ ապահովելով ընկերության կարիքներին և պահանջներին համապատասխան որակ
  • Ապահովել ծրագրավորման «agile» մեթոդաբանությունների կիրառումը
  • Անմիջականորեն ղեկավարել ծրագրային ինժեներիայի և ծրագրավորման թիմերը
  • Համագործակցել Ինովացիաների և թվայնացման դեպարտամենտի, պրոդուկտների պատվիրատուների, համապատասխան թիմերի և ՏՏ դեպարտամենտի հետ՝ ծրագրավորման և գործարար արժեքների մշակման նպատակով համապատասխան մշակույթ ձևավորելու համար, աշխատակիցների տաղանդը ծառայեցնել բարձրակարգ ծրագրերի ստեղծմանը, ինչպես նաև ոգեշնչել և ոգևորել աշխատակիցներին իրենց աշխատանքում
  • Ակտիվորեն ներկայացնել Բանկը գործընկերների հետ հանդիպումների ընթացքում, համակարգել հիմնական մատակարարների, գործընկերների և սպասարկողների տեխնիկական ներգրավման խնդիրները
  • Սահմանել ծրագրավորման գործունեության չափանիշներն ըստ բանկի գործունեության ընդհանուր նպատակների, ներկայացնել նպատակային ցուցանիշների կատարման վերաբերյալ հաշվետվություններ և առաջարկներ բարելավման ենթակա ոլորտների վերաբերյալ
  • Կազմակերպել և ղեկավարել Ծրագրավորման և ավտոմատացման կենտրոնի աշխատանքները, բաշխել ռեսուրսները, թիմի աշխատանքը և կարողություններն ըստ ընկերության կարիքների և տեխնիկական պահանջների՝ ապահովելով թիմի արդյունավետ գործունեությունը

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Մագիստրոսի կոչում համապատասխան ոլորտում (ցանկալի է՝ տեղեկատվական կամ հաշվողական տեխնոլոգիաների ոլորտում)
  • Առնվազն 5 տարվա փորձ գործադիր ղեկավարի պաշտոնում տեղական, միջազգային կամ համաշխարհային կազմակերպությունում
  • Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝ Բանկային գործունեություն, ՏՏ, ֆինանսական տեխնոլոգիաներ կամ հեռահաղորդակցություն
  • Բանկային գործառնությունների և ֆինանսական տեխնոլոգիաների խոր իմացություն, նորագույն միտումների և լավագույն փորձի իմացություն
  • Տարաբնույթ ծրագրավորման լեզուների և գործիքների միջոցով կոդավորման հմտություններ
  • Առաջնորդելու և որոշումներ կայացնելու ուժեղ հմտություններ
  • Ղեկավար մակարդակում միջանձնային, հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ
  • Բարձր արտադրողականություն ունեցող թիմեր կառուցելու և առաջնորդելու մեծ փորձ, առաջնահերթություններ սահմանելու, անձնակազմի պարտականությունները բաշխելու, մարդկանց մոտիվացնելու և զարգացնելու ունակություն, նրանց արտադրողականությունը առավելագույնի հասցնելու և ընկերության նպատակներին ու խնդիրներին հաղորդակից դարձնելու կարողություն
  • Կազմակերպչական և նախագծերի կառավարման գերազանց հմտություններ
  • Վերլուծություններ, պլանավորում կատարելու, կանխատեսումներ անելու, բյուջե կազմելու/ֆինանսական հաշվարկներ կատարելու գերազանց հմտություններ
  • Տարբեր նախագծեր իրականացնող տարբեր թիմեր միաժամանակ ղեկավարելու ունակություն
  • Լարված աշխատելու, սեղմ ժամկետներ պահպանելու ունակություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Նվիրվածություն աշխատանքին և բանկի բոլոր ստորաբաժանումներին ամենաբարձր մակարդակով սպասարկելու և աջակցելու մեծ ձգտում

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային, բանկի վարձատրության «M/P» սանդղակին (2,000,000-ից 4,000,000 ՀՀ դրամ) համապատասխան «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար (սահմանվում է գործունեության ընդհանուր արդյունքների և անձնական կատարողականի հիման վրա), ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 31.10.2018 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.it@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    27.09.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    31.10.2018

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 16.10.2018 թ., 19:24

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.