"Ամերիա" ընկերությունների խումբ
Skip Navigation Links
Arm
Rus
Eng
HERE AND BEYOND
Skip Navigation Links
գլխավոր էջ
քարտեզ
ընդգրկի՛ր սիրված կայքերի ցանկում
Կորպորատիվ
հաճախորդներին
Ֆիզիկական անձ
հաճախորդներին
Ներդրումային
բանկ
switcher
Ամերիաբանկը կորպորատիվ բանկ է` ինտեգրված ներդրումային-բանկային և սահմանափակ թվով մանրածախ բանկային ծառայություններում: Ամերիաբանկի, ինչպես նաև Ամերիա ընկերությունների խմբի միասնական թիմն առաջարկում է միայն անհատականացված ֆինանսաբանկային լուծումներ: Մենք կերտում ենք Ձեր բիզնեսի և կյանքի բարելավման ուղիները ֆինանսների տեղաբաշխման և հայթայթման գործում` ինչպես ավանդական, այնպես էլ այլընտրանքային և արդիական բանկային տեխնոլոգիաների միջոցով:

"Հայներարտբանկ" ՓԲԸ-ն ստեղծվել է Բանկի Հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 1), իսկ 1995թ. ապրիլի 14-ի Բաժնետերերի Ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ:

2008թ. մայիսի 19-ի Բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 04/08) "Հայներարտբանկ" ՓԲԸ-ն
վերանվանվել է "Ամերիաբանկ" ՓԲԸ: Բանկի անվանափոխությունը գրանցվել է ՀՀ ԿԲ 23.05.2008թ. թիվ 1/506 Ա որոշմամբ:


Անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին, միասնական թիմի ուժերով ձեռք բերված բարձր մասնագիտական հմտությունն ու փորձը և նորարարությունն ընկած են մեր գործունեության հիմքում: Այդ մասին է վկայում նաև բանկի ողջ պատմությունը: Այսօր, լինելով հայաստանյան շուկայի ամենաարագ աճող և ամենաարդիական բանկային լուծումներն առաջարկող ֆինանսական հաստատությունը, Ամերիաբանկը միաժամանակ Հայաստանի ամենահին բանկերից մեկն է: Այն ստեղծվել է 1910թ.-ին որպես Կովկասյան Առևտրային բանկի մասնաճյուղ, որը խորհրդային տարիներին վերափոխվեց ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի: 1992թ. հուլիսին հիմնադրվել է "Հայկական Ներմուծման-Արտահանման Բանկ" ՓԲԸ-ն, որը նույն տարվա սեպտեմբերի 8-ին ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: 1995թ. ապրիլին բանկի բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք է բերվել օտարերկրյա ներդրող "Կոմպյուտրոն Ինդաստրիզ Իսթեբլիշմենթ" ընկերության կողմից: 

 

 
2007թ.-ին սկսվում է Հայաստանի հնագույն բանկի պատմության ևս մեկ բեկումնալի փուլ, որն ազդարարվում է բանկի ռեսուրսների համալրմամբ ու ծառայությունների պորտֆելի շեշտակի արդիականացմամբ` համաշխարհային և հայաստանյան ֆինանսական շուկայի զարգացումներին և պահանջներին համապատասխան: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերվում ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերության` " Տրոյկա Դիալոգ" խմբի հետ փոխկապակցված "Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ" ընկերության կողմից: 2007-2008թթ. ընթացքում աստիճանաբար ավելացնելով բանկի կանոնադրական կապիտալը` գլխավոր բաժնետեր "Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ"-ը իր մասնակցությունը բանկի կապիտալում ավելացնում է մինչև 99.9968563%:
 
Ամերիաբանկ” ՓԲԸ-ի 14.05.2010թ. թիվ 02/10/01 և “Կասկադ Բանկ” ՓԲԸ 14.05.2010թ. թիվ 44/1 (արձանագրություն թիվ 44) որոշումների համաձայն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել է նշված Բանկերի վերակազմակերպում` միացման միջոցով, որի արդյունքում “Կասկադ Բանկ” ՓԲԸ-ի գործունեությունը դադարել է, իսկ “Ամերիաբանկ” ՓԲԸ-ն պահպանել է իր գործունեությունը նաև որպես “Կասկադ Բանկ” ՓԲԸ-ի իրավահաջորդ:

ՀՀ Կենտրոնական բանկը 2010 հունիսի 16-ի թիվ 134Ա որոշմամբ հաստատել և գրանցել է “Ամերիաբանկ” ՓԲԸ և “Կասկադ Բանկ” ՓԲԸ միացման պայմանագիրը: ՀՀ Կենտրոնական բանկի Նախագահի 25.06.10թ. թիվ 1/655Ա որոշման համաձայն` գրանցվել է “Ամերիաբանկ” ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրությունը` կապված “Ամերիաբանկ” ՓԲԸ-ի և “Կասկադ Բանկ” ՓԲԸ-ի միացման հետ, հաստատված բանկերի բաժնետերերի 17.05.2010թ. ընդհանուր ժողովի կողմից:
 
Այսօր, բանկն ունի 25.5 մլրդ ՀՀ դրամի կանոնադրական կապիտալ, որը գերազանցում է ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած 5 մլրդ ՀՀ դրամ նվազագույն կապիտալի սահմանաչափը և բաժանված է 636 191 ( վեց հարյուր երեսունվեց հազար մեկ հարյուր իննսունմեկ) հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը` 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ միևնույն անվանական արժեքով: Բանկի կանոնադրական հիմնադրամն ամբողջությամբ համալրված է դրամով:: 
 
Ռուսատանյան առաջատար ֆինանսական հաստատության կողմից բանկի ձեռքբերումը նշանավորվում է 2008թ.-ի ընթացքում բանկի վերանվանմամբ: Այնուհետ մենք` Ամերիաբանկը, դառնում ենք ոչ միայն զուտ բանկ, այլ մի համապարփակ ֆինանսական հաստատություն, որը ձեռք է բերում դինամիկ զարգացման մեծ հնարավորություններ, վերազինվում է ամենաարդիական տեխնոլոգիական միջոցներով, շարունակ ընդլայնում հաճախորդներին տրամադրվող ծառայությունների շրջանակը և կատարելագործում սպասարկման որակը :

Լինելով Ամերիա ֆինանսախորհրդատվական ընկերությունների մաս և օգտվելով "Տրոյկա Դիալոգ" ընկերության միջազգային հսկայական փորձից և բարձրակարգ տեխնոլոգիական հնարավորություններից` մենք ստանձնել ենք նորարարական, բազմակողմանի և բարձրորակ ֆինանսական լուծումներ տրամադրող գործընկերոջ դերը հայաստանյան շուկայում և տարածաշրջանում գործունեություն իրականացնող հաճախորդների համար:
Թարմացված է առ 10.09.2010 թ., 10:05

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

Skip Navigation Links
Բանկի մասին
Հաշվետվություններ
Բանկի ծառայությունները
Բաժնետերեր և ներդրողներ
Կարգավորում
Հաճախորդների իրավունքները
Մամլո կենտրոն
Աշխատանքն Ամերիաբանկում
Սպասարկման ցանց
Օգտակար տեղեկատվություն
Հետադարձ կապ

Վարկային հաշվիչ
Առևտրային վարկային հաշվիչ
Ավանդների հաշվիչ
Փոխարժեքներն այսօր
Կանխիկ Անկանխիկ
  Առք Վաճառք
USD 361 365
EUR 458 466
GBP 556 566
CHF 351 361
RUB 11.3 11.8
CAD 348 358
JPY 4.17 4.47
Թարմացված է առ 10.09.2010 թ., 22:36
Օրացույց սեպտեմբեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
    1 2 3 4 5  
6 7 8 9 10 11 12  
13 14 15 16 17 18 19  
20 21 22 23 24 25 26  
27 28 29 30        
               
Կառուցե՛ք կայքն ըստ Ձեր հայեցողության:
Հիփոթեքային վարկային հաշվիչ Ավանդների հաշվիչ Փոխարժեքներ
Առևտրային վարկային հաշվիչ Օրացույց Բանկոմատներ և մասնաճյուղեր
 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. բեռնե´ք Arial AMU տառատեսակը։ Կայքը խորհուրդ է տրվում դիտել այս տառատեսակով։
Գլխամասային գրասենյակ՝ Գրիգոր Լուսավորչի 9, Երևան 0015, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.՝ (+37410) 56 11 11 Ֆաքս՝ (+37410) 51 31 33
Էլ. հասցե՝ info@ameriabank.am
2009 © "Ameriabank" CJSC
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Դիզայն՝ "Ֆայնբերգ" ՍՊԸ
Ծրագրավորում՝ "Մոբբիս" ՍՊԸ